Ընդհանուր ակնարկ
Ձեր կազմակերպությունը կարող է կառավարել հաշվի տվյալների ու գործառույթների հասանելիությունը, պահպանման կարգավորումները և աշխատատարածքի վերահսկման այլ միջոցներ։
Այս հոդվածում կարևոր տեղեկություններ են ներկայացված ձեր ադմինիստրատորի կողմից կառավարվող ChatGPT հաշվի մասին (օրինակ՝ bobby@acmecorp.com)։ Այն ներառում է ձեր հաշիվը կարգավորելիս ձեզ տրամադրված տեղեկությունները (որոնք կոչվում են «Կառավարվող ChatGPT հաշվի մասին ծանուցում»)։ Այն ամփոփում է, թե ձեր կազմակերպության ադմինիստրատորն ինչ տվյալների կարող է հասանելիություն ունենալ և ինչ կարող է վերահսկել, երբ ChatGPT-ն օգտագործում եք կառավարվող Enterprise, Edu, Healthcare, Business կամ Teachers հաշվով, այդ թվում՝ հաշիվների փոխարկիչն օգտագործելիս։
Ձեր ադմինիստրատորը կարող է մուտք գործել այս հաշվի տվյալներ և վերահսկել դրանք
Ձեր ադմինիստրատորը կառավարում է այս հաշիվը և դրա հետ կապված ChatGPT-ի տվյալները։ Սա նշանակում է, որ ձեր ադմինիստրատորը կարող է մուտք գործել այս հաշվի հետ կապված տվյալներ, արտահանել, ստուգել, պահպանել ու ջնջել դրանք, ինչպես նաև համաձայնել, որ դրանք տրամադրվեն OpenAI-ին՝ OpenAI-ի մոդելները բարելավելու նպատակով։ Այս տվյալները կարող են ներառել հետևյալը (եթե դա թույլատրված է ձեր կազմակերպության կազմաձևով և կիրառելի օրենսդրությամբ).
ChatGPT-ին ձեր տրամադրած բովանդակությունը (հուշումներ, վերբեռնած ֆայլեր և ձեր ստեղծած արդյունքներ)
Զրույցների պատմությունը և աշխատատարածքում համօգտագործվող բովանդակությունը
Օգտագործման և գործունեության մետատվյալները (օրինակ՝ մուտքի գործողություններ, սարքի կամ աշխատաշրջանի մասին տեղեկություններ, գործառույթների օգտագործում)
Այս հաշվի համար ձեր կազմակերպությանը հասանելի անվտանգության և գաղտնիության կարգավորումները
Ձեր ադմինիստրատորը կարող է նաև սահմանափակել կամ անջատել գործառույթները, կասեցնել հասանելիությունը կամ ջնջել այս հաշիվը։
Եթե ChatGPT Enterprise կամ Edu աշխատատարածքը չի հաստատել ձեր անձնական աշխատատարածքը կամ այն չի վերցրել իր վերահսկողության տակ, ձեր անձնական աշխատատարածքը կառավարում եք դուք, այլ ոչ թե ադմինիստրատորը։
Աշխատատարածքի քաղաքականություններ և դերին համապատասխան հասանելիություն
Կառավարվող աշխատատարածքում ChatGPT-ն օգտագործելիս կիրառվում են ձեր կազմակերպության քաղաքականությունները, ադմինիստրատորի թույլտվությունները և գործառույթների կարգավորումները։
Enterprise աշխատատարածքում համապատասխանության պահանջներին վերաբերող զգայուն թույլտվություններով հավատարմագրեր կարող է ստեղծել միայն աշխատատարածքի սեփականատերը։ Ադմինիստրատորն այդ թույլտվությունները չի ստանում միայն ադմինիստրատորի դեր ունենալու հիմքով։
Ձեր ադմինիստրատորը վերահսկում է, թե որ ծառայություններից կարող եք օգտվել
Ձեր ադմինիստրատորն է որոշում, թե կազմակերպության կողմից կառավարվող որ ծառայություններն ու գործառույթները կարող եք օգտագործել այս հաշվով (օրինակ՝ աշխատատարածքի գործառույթներ, հավելվածներ, տվյալների վերահսկման միջոցներ, համօգտագործման կարգավորումներ, պահպանման քաղաքականություններ կամ ադմինիստրատորի կողմից կառավարվող այլ հնարավորություններ)։ Ձեր ադմինիստրատորը կարող է անջատել որոշ ծառայություններ կամ դրանց հասանելիությունը սահմանափակել որոշակի խմբերով։
Հաշիվների միջև անցումը չի միավորում դրանք
Հաշիվների փոխարկիչը նախատեսված է հաշիվների միջև անցնելու, այլ ոչ թե դրանք միավորելու համար։
Եթե մուտք գործեք կառավարվող հաշիվ և անձնական հաշիվ, դրանք կմնան առանձին։
Ձեր կառավարվող հաշվում ստեղծված տվյալների նկատմամբ կիրառվում են ձեր կազմակերպության վերահսկման կանոնները։
Հաշիվների միջև անցնելիս զրույցները, ֆայլերը կամ կարգավորումները մի հաշվից մյուսը չեն տեղափոխվում։
Որպեսզի ձեր աշխատանքային տվյալները մնան ձեր կազմակերպության վերահսկողության ներքո, աշխատանքի հետ կապված գործողությունների համար օգտագործեք ձեր կառավարվող հաշիվը։
Կիրառվում է OpenAI-ի հետ ձեր կազմակերպության համաձայնագիրը
Եթե ձեր կազմակերպությունն ապահովում է ադմինիստրատորի կողմից կառավարվող հասանելիություն ChatGPT-ին, այդ ծառայությունների օգտագործումը կարգավորվում է OpenAI-ի հետ ձեր կազմակերպության համաձայնագրով, այդ թվում՝ OpenAI-ի Օգտագործման քաղաքականություններով, ինչպես նաև ձեր կազմակերպության ներքին քաղաքականություններով (օրինակ՝ ընդունելի օգտագործման, տվյալների մշակման, անվտանգության, պահպանման և մշտադիտարկման քաղաքականություններով)։ OpenAI-ն իրեն իրավունք է վերապահում կիրառելու իր Օգտագործման քաղաքականությունները Հաշիվների փոխարկիչի միջոցով կապակցված բոլոր հաշիվներում։
Այս համաձայնագրի և քաղաքականությունների պատճենը ստանալու համար դիմեք ձեր ադմինիստրատորին։
Եթե ChatGPT Enterprise կամ Edu աշխատատարածքը չի հաստատել ձեր անձնական աշխատատարածքը կամ այն չի վերցրել իր վերահսկողության տակ, ChatGPT-ի ցանկացած անձնական աշխատատարածքի ձեր օգտագործումը կարգավորվում է OpenAI-ի Օգտագործման պայմաններով և Գաղտնիության քաղաքականությամբ։
Լրացուցիչ պայմաններ և գաղտնիության քաղաքականություններ
Կարևոր է. OpenAI ընկերության Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը չեն տարածվում ChatGPT-ի ձեր օգտագործման վրա, երբ մուտք եք գործել ադմինիստրատորի կողմից կառավարվող հաշվով։
Եթե այս կառավարվող հաշիվ մուտք գործած ժամանակ ձեր ադմինիստրատորը միացնի ընտրովի կամ լրացուցիչ ծառայություններ, դրանց նկատմամբ կարող են կիրառվել տվյալ ծառայություններին հատուկ լրացուցիչ պայմաններ և գաղտնիության քաղաքականություններ։ Եթե համաձայն չեք այդ պայմաններին, այս կառավարվող հաշվով մի օգտագործեք այդ ընտրովի ծառայությունները։
Եթե հետագայում ձեր հաշիվն անցնի ադմինիստրատորի կառավարմանը
Եթե ներկայում ձեր հաշիվը կառավարում եք ինքներդ կամ այն կառավարվում է թիմի կողմից, հետագայում այն կարող է անցնել տիրույթի ադմինիստրատորի կառավարմանը (օրինակ՝ եթե ձեր կազմակերպությունը հաստատի տիրույթի պատկանելությունը կամ այն վերցնի իր վերահսկողության տակ)։ Եթե դա տեղի ունենա, ձեր ադմինիստրատորը կարող է ստանալ վերևում նկարագրված հասանելիությունն ու վերահսկման հնարավորությունները՝ այդ կառավարվող հաշվի հետ կապված տվյալների նկատմամբ։
Գտեք ձեր ադմինիստրատորին
Եթե չգիտեք, թե ով է ձեր ադմինիստրատորը, դիմեք ՏՏ կամ անվտանգության թիմին կամ ձեր կազմակերպության աջակցման ծառայությանը։
Ոչ աշխատանքային գործողությունների համար օգտագործեք անձնական հաշիվ
Ձեր կազմակերպության կառավարվող միջավայրից դուրս ChatGPT-ից օգտվելու համար կարող եք օգտագործել անձնական հաշիվ, որը չի կառավարվում ձեր կազմակերպության կողմից։ Եթե ցանկանում եք, որ ձեր անձնական գործունեությունը դուրս մնա կազմակերպության կառավարումից, մուտք գործեք ձեր անձնական հաշվով և զրույց սկսելուց առաջ համոզվեք, որ ճիշտ հաշվում եք։
