Ընդհանուր տեղեկություններ
ChatGPT Plus և Pro պլանների օգտատերերը կարող են գնել սահմանաչափի ակնթարթային վերականգնում՝ մինչև սահմանաչափին հասնելը՝ ChatGPT-ի համակարգչային հավելվածի «Օգտագործում» կարգավորումներից, կամ շաբաթական սահմանաչափին հասնելուց հետո՝ հավելվածում ցուցադրվող առաջարկի միջոցով։ Գնումն ավարտելուց հետո անմիջապես վերականգնվում են օգտագործման թե՛ 5-ժամյա, թե՛ շաբաթական ծավալները։ Այսպես ձեր սովորական շաբաթական ծավալը հասանելի է դառնում նախատեսվածից շուտ, ոչ թե ավելացվում է օգտագործման առանձին ծավալ։
Կարևոր է․ օգտագործման նոր շաբաթական ժամանակահատվածը սկսվում է վերականգնումը կիրառելուց հետո «Աշխատանք» ռեժիմում կամ Codex-ում ձեր առաջին հարցմամբ՝ անկախ նրանից, թե արդյոք ունեք օգտագործման մնացած ծավալ։ Ձեր հաջորդ ավտոմատ շաբաթական վերականգնումը նախատեսվում է այդ առաջին հարցումից 7 օր անց։
Հասանելիություն
Սահմանաչափի վերականգնում գնելը հասանելի է համապատասխան պայմանները բավարարող ChatGPT Plus և Pro անձնական հաշիվների համար՝ ChatGPT-ի վեբ տարբերակում և Codex-ի համակարգչային հավելվածում։ Այն հասանելի չէ Free, Go, Business, Enterprise կամ Edu պլաններում։ Հասանելիությունը կարող է տարբեր լինել՝ կախված հաշվից։
Ինչպես է դա գործում
Համապատասխան պայմանները բավարարող օգտատերերն ակնթարթային վերականգնում գնելու երկու տարբերակ ունեն։ Ցանկացած տարբերակով գնումն ավարտելուց առաջ հիշեք, որ վերականգնումը կիրառվում է անմիջապես, նույնիսկ եթե դեռ ունեք օգտագործման մնացած ծավալ։ Այն չի սպասում, մինչև օգտագործեք ձեր մնացած ծավալը, չի կարող պահվել հետոյի համար և փոխում է ձեր շաբաթական վերականգնման ժամանակացույցը։
Գնել համակարգչային հավելվածի «Օգտագործում» կարգավորումներից
Համակարգչային հավելվածում բացեք «Օգտագործում» կարգավորումները։
Ձեր օգտագործման ցուցիչի կողքին ընտրեք «Գնել ակնթարթային վերականգնում» տարբերակը, եթե այն հասանելի է։ Այս տարբերակը հայտնվում է, երբ օգտագործում եք ձեր 5-ժամյա կամ շաբաթական ծավալի մի մասը։
Վճարման էջում ստուգեք գինն ու վճարման եղանակը, ապա ավարտեք գնումը։
Վերադարձեք ձեր զրույցին։ Վերականգնումը կիրառվում է անմիջապես․ ձեր նոր շաբաթական ժամանակահատվածը սկսվում է դրանից հետո «Աշխատանք» ռեժիմում կամ Codex-ում ձեր առաջին հարցմամբ։
Գնել շաբաթական սահմանաչափի ազդագրից
Երբ հասնեք ձեր շաբաթական սահմանաչափին, ընտրեք հավելվածում վերականգնում առաջարկող ազդագիրը, եթե այն հայտնվում է, և անցեք վճարման էջ։
Վճարման էջում ստուգեք գինն ու վճարման եղանակը, ապա ավարտեք գնումը։
Վերադարձեք ձեր զրույցին։ Վերականգնումը կիրառվում է անմիջապես․ ձեր նոր շաբաթական ժամանակահատվածը սկսվում է դրանից հետո «Աշխատանք» ռեժիմում կամ Codex-ում ձեր առաջին հարցմամբ։
Միայն 5-ժամյա սահմանաչափին հասնելիս վճարովի վերականգնման այս ազդագիրը չի հայտնվում։ Այնուամենայնիվ, հնարավոր է՝ կարողանաք ակնթարթային վերականգնում գնել համակարգչային հավելվածի «Օգտագործում» կարգավորումներից։
Ինչ է ենթադրում գնված վերականգնումը
«Աշխատանք» ռեժիմի կամ Codex-ի շաբաթական սահմանաչափի գնված վերականգնումը՝
Անմիջապես վերականգնում է Codex-ի օգտագործման շաբաթական ծավալը։
Թույլ է տալիս շարունակել օգտվել Codex-ից՝ վճարումը հաջողությամբ ավարտելուց հետո։
Հաջորդ ավտոմատ շաբաթական վերականգնումը նշանակում է վերականգնումը կիրառելուց հետո «Աշխատանք» ռեժիմում կամ Codex-ում ձեր առաջին հարցումից 7 օր անց։
Կիրառվում է անմիջապես և չի կարող պահվել հետոյի համար։
Սովորական շաբաթական ծավալը հասանելի է դարձնում նախատեսվածից շուտ, ոչ թե ավելացնում օգտագործման առանձին ծավալ։
Վճարումներ և գումարի վերադարձ
Ձեր անդորրագրերը կարող եք տեսնել համակարգչային հավելվածի Կարգավորումներ > Օգտագործում և վճարումներ կամ վեբ տարբերակի Կարգավորումներ > Վճարումներ բաժնում։
Որպես կանոն՝ շաբաթական սահմանաչափի վերականգնման համար վճարված գումարը չենք վերադարձնում։
Եթե չեք ճանաչում գանձումը, տե՛ս «ChatGPT-ի կամ API-ի կրեդիտների գնման համար չճանաչված գանձումներ» հոդվածը։
Հաճախ տրվող հարցեր
Ինչո՞ւ նույն պլանով մեկ այլ հաշիվ կարող է գնել սահմանաչափի վերականգնում, իսկ ես՝ ոչ։
Հասանելիությունը տարբերվում է՝ կախված հաշվից, այդ թվում՝ ձեր պլանից և վճարման երկրից։ Նույն պլանից օգտվելը չի երաշխավորում գնման նույն տարբերակների առկայությունը։ Համոզվեք, որ օգտագործում եք այն անձնական հաշիվը, որի օգտագործման սահմանաչափը ցանկանում եք վերականգնել։
Համակարգչային հավելվածի կարգավորումներում այս տարբերակն օգտագործելու համար պարտադիր չէ սպառել ձեր շաբաթական ծավալը։ Սակայն այն չի ցուցադրվում, քանի դեռ ձեր թե՛ 5-ժամյա, թե՛ շաբաթական ծավալներն ամբողջությամբ չօգտագործված են։ Հավելվածի առանձին ազդագրով առաջարկը ցուցադրվում է շաբաթական ծավալը սպառելուց հետո։ Դրա հայտնվելը կարող է կախված լինել նրանից, թե արդյոք ունեք կրեդիտներ՝ օգտագործումը շարունակելու համար։
Կարո՞ղ եմ վերականգնումը պահել հետոյի համար, նշանակել դրա ժամը կամ նախ օգտագործել իմ մնացած ծավալը։
Ոչ։ Գնված ակնթարթային վերականգնումը կիրառվում է անմիջապես։ Այն չի կարող պահվել կամ պլանավորվել ավելի ուշ կիրառելու համար և չի սպասում, մինչև ձեր մնացած ծավալը սպառվի։ Եթե ցանկանում եք նախ օգտագործել ձեր մնացած ծավալը, վերականգնումը գնեք դրանից հետո։
Ինչո՞ւ գնումից հետո փոխվեց իմ սովորական շաբաթական վերականգնման ամսաթիվը։
Այդպես էլ պետք է լինի։ Ակնթարթային վերականգնումը նորից հասանելի է դարձնում ձեր օգտագործման ծավալը, այլ ոչ թե ավելացնում առանձին լրացուցիչ ծավալ՝ պահպանելով շաբաթական վերականգնման նախկին ամսաթիվը։ Ձեր նոր շաբաթական ժամանակահատվածը սկսվում է վերականգնումը կիրառելուց հետո «Աշխատանք» ռեժիմում կամ Codex-ում ձեր առաջին հարցմամբ։ Հաջորդ ավտոմատ շաբաթական վերականգնումը տեղի է ունենում այդ առաջին հարցումից 7 օր անց, ոչ թե անպայման վճարումից 7 օր անց։
Ինչո՞վ է ակնթարթային վերականգնումը տարբերվում օգտագործման կրեդիտներից կամ հետոյի համար պահված վերականգնումից։
Ակնթարթային վերականգնումն անմիջապես վերականգնում է օգտագործման համապատասխան ծավալները, իսկ երբ հաջորդ անգամ օգտվում եք «Աշխատանք» ռեժիմից կամ Codex-ից, սկսվում է նոր շաբաթական ժամանակահատված։ Այն չի ավելացնում ձեր կրեդիտների մնացորդը և չի տրամադրում վերականգնում՝ հետագայում օգտագործելու համար։
Օգտագործման կրեդիտները կազմում են առանձին մնացորդ, որից վճարում եք ըստ օգտագործման։ Նախ սպառվում է ձեր պլանում ներառված ծավալը։ Պլանի սահմանաչափերին հասնելուց հետո աջակցվող օգտագործման համար գանձվում է այդ մնացորդից։ Հետոյի համար պահված վերականգնումը պահվում է ձեր հաշվում՝ ավելի ուշ օգտագործելու համար, և տարբերվում է անմիջապես կիրառվող այս գնումից։
Ի՞նչ հաշվի առնել կրեդիտների և վերականգնման միջև ընտրելիս, և կարո՞ղ եմ հետ ստանալ գումարը։
Ստուգեք ձեր հաշվի համար ցուցադրվող տարբերակներն ու գները, պլանում ներառված օգտագործման մնացած ծավալը և հաջորդ ավտոմատ շաբաթական վերականգնման նախատեսված ժամանակը։ Վերականգնումը կիրառվում է անմիջապես և փոխում է ձեր շաբաթական ժամանակացույցը։ Կրեդիտներով վճարում եք աջակցվող օգտագործման համար՝ ձեր պլանում ներառված սահմանաչափերին հասնելուց հետո։ Հաշվի առեք այս տարբերությունները՝ ելնելով նրանից, թե ինչպես եք նախատեսում օգտվել «Աշխատանք» ռեժիմից կամ Codex-ից։
Որպես կանոն՝ շաբաթական սահմանաչափի վերականգնման համար վճարված գումարը չենք վերադարձնում։ Օգտագործման կրեդիտների համար գործում է գումարի վերադարձի առանձին քաղաքականություն․ դրանց գումարը չի վերադարձվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Կրեդիտների, դրանց օգտագործման և գումարի վերադարձի քաղաքականության մասին մանրամասների համար տե՛ս «Կրեդիտների կիրառումը ChatGPT-ում ճկուն օգտագործման համար (անձնական պլաններ)» հոդվածը։
Ինչո՞ւ վերականգնման ազդագիր չեմ տեսնում, երբ հասել եմ միայն իմ 5-ժամյա սահմանաչափին։
Վճարովի վերականգնում առաջարկող ազդագիրը հայտնվում է շաբաթական ծավալը սպառելու դեպքում, ոչ թե միայն 5-ժամյա սահմանաչափին հասնելիս։ Դրա բացակայությունը չի նշանակում, որ չեք կարող վերականգնում գնել․ եթե ձեր հաշիվը համապատասխանում է պայմաններին, համակարգչային հավելվածի «Օգտագործում» կարգավորումներում փնտրեք «Գնել ակնթարթային վերականգնում» տարբերակը։
Ի՞նչ անեմ, եթե իմ օգտագործման ծավալը չի վերականգնվել։
Մուտք գործեք այն հաշիվը, որից գումարը գանձվել է, և կապվեք OpenAI-ի աջակցման ծառայության հետ։
