GPT-4.x-ի վրա հիմնված առկա լուծումներն այլ մոդելի տեղափոխելու համար խորհուրդ ենք տալիս սկսել GPT-6 Luna-ից։ Հարմար կարգավորումները կախված են ձեր հավելվածից, ուստի մինչև իրական հարցումների հոսքը նոր մոդելին փոխանցելը գնահատեք այն ձեր աշխատանքին բնորոշ ծանրաբեռնվածությամբ։
Ընտրեք դատողության կարգավորումը
Սկսեք՝ դատողության ինտենսիվությունը սահմանելով none։ Ակնկալվում է, որ GPT-4.x-ի օգտագործման դեպքերի մեծ մասում անցումը հնարավոր կլինի կատարել այս կարգավորմամբ։ Փորձարկեք այլ կարգավորումներ՝ ձեր հավելվածի համար որակի, արձագանքման ժամանակի և ծախսերի ճիշտ հավասարակշռությունը գտնելու համար։
API-ի փոփոխությունների և տեխնիկական մանրամասների համար տես GPT-6-ի մշակողի ուղեցույցը։
Համեմատեք ծախսերն ու արդյունավետությունը
GPT-6 Luna-ի մեկ թոքենի գինն ավելի ցածր է, քան այս անցման մեջ ներառված GPT-4.x մոդելներինը։ Օգտագործման դեպքերի մեծ մասում այն առաջարկում է ավելի մեծ հնարավորություններով մոդել՝ մեկ թոքենի ավելի ցածր գնով։
Անցումը կատարելուց առաջ համեմատեք ընդհանուր ծախսերը ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Օգտագործվող թոքենների քանակն ու դատողության կարգավորումները կարող են ազդել յուրաքանչյուր առաջադրանքի ծախսի վրա։
Ձեր հավելվածն անցում կատարեցրեք նոր մոդելի
Սահմանեք ելակետային ցուցանիշները։ Ընտրեք բնորոշ հարցումներ՝ ներառելով կարևոր սահմանային դեպքերը, և գրանցեք ձեր ընթացիկ մոդելի որակը, արձագանքման ժամանակը և ծախսերը։
Գնահատեք Luna-ն։ Սկսեք՝ դատողության ինտենսիվությունը սահմանելով
none, և արդյունքները համեմատեք ելակետային ցուցանիշների հետ։ Ստուգեք մոդելի աշխատանքի այն առանձնահատկությունները, որոնցից կախված է ձեր հավելվածը, այդ թվում՝ ելքային տվյալների ձևաչափումը և, եթե կիրառելի է, գործիքների օգտագործումը։Կարգաբերեք և կրկին փորձարկեք։ Գնահատման արդյունքների հիման վրա հարմարեցրեք հրահանգները, դատողության ինտենսիվությունը և պատասխանների մանրամասնության մակարդակը, ապա կրկին փորձարկեք։
Ներդրեք աստիճանաբար։ Սկզբում նոր մոդելին փոխանցեք իրական հարցումների հոսքի միայն փոքր մասը։ Մինչև անցումն ավարտելը հետևեք որակին, արձագանքման ժամանակին, սխալներին և ծախսերին։
Ստացեք աջակցություն
Ինքնասպասարկումից օգտվող հաճախորդներ․ կապվեք OpenAI-ի աջակցման ծառայության հետ՝ սեղմելով help.openai.com կայքի զրույցի պատկերակը։
Վաճառքի թիմի կողմից սպասարկվող հաճախորդներ․ կապվեք OpenAI-ում ձեզ սպասարկող թիմի հետ՝ մեր ինժեներական թիմից աջակցություն ստանալու համար։ Մենք կարող ենք օգնել մշակել ձեր պրոդուկտին հարմարեցված անցման ծրագիր և պարզել, թե ինչպես առավելագույնս օգտագործել Luna-ի հնարավորությունները։
