Հաշիվը ջնջելն անդառնալի է և հնարավոր չէ հետարկել։
Ձեր հաշիվը ջնջելուց հետո այլևս չեք կարողանա այն օգտագործել OpenAI-ի ծառայություններից, այդ թվում՝ ChatGPT-ից և API-ից օգտվելու համար։ Նույն էլփոստի հասցեով նոր հաշիվ ստեղծել ՉԵՔ կարողանա։ Եթե ջնջեք ձեր հաշիվը, մենք 30 օրվա ընթացքում կջնջենք ձեր տվյալները՝ բացառությամբ տվյալների սահմանափակ շրջանակի, որը կարող ենք ավելի երկար պահպանել, եթե դա պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։
Եթե բաժանորդագրությունը ձևակերպել եք Google Play Store հարթակի միջոցով, OpenAI-ի հաշիվը ջնջելը չի չեղարկում այդ բջջային բաժանորդագրությունը։ Հետագա գանձումները դադարեցնելու համար բաժանորդագրությունը պետք է չեղարկեք Google Play Store հարթակում։ Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք հետևյալ հոդվածին՝
Ինչպես չեղարկել բաժանորդագրությունը ChatGPT-ի Android հավելվածում
Ջնջելուց առաջ ստուգեք ձեր գովազդային հաշիվը
Եթե ձեր OpenAI հաշվի էլփոստի հասցեն օգտագործվում է նաև գովազդային հաշիվ մուտք գործելու համար, ձեր OpenAI հաշիվը ջնջելուց հետո հնարավոր է՝ այլևս չկարողանաք մուտք գործել այդ գովազդային հաշիվ կամ կառավարել այն։ Ձեր OpenAI հաշիվը ջնջելու դեպքում ակտիվ գովազդային արշավները կարող են չդադարեցվել կամ չեղարկվել, ուստի գովազդները կարող են շարունակել ցուցադրվել, իսկ վճարները՝ կուտակվել։
Նախքան ձեր հաշիվը ջնջելը՝
Դադարեցրեք կամ ավարտեք բոլոր ակտիվ արշավները Ads Manager-ում։
Համոզվեք, որ համապատասխան թույլտվություններ ունեցող մեկ այլ լիազորված օգտատեր կարող է մուտք գործել գովազդային հաշիվ։
Եթե միայն դուք ունեք մուտքի իրավունք, նախքան ձեր OpenAI հաշիվը ջնջելը դիմեք Աջակցության ծառայությանը։
Եթե ցանկանում եք ջնջել ձեր հաշիվը, հպեք էկրանի վերին ձախ անկյունում գտնվող երկու գծերին՝ ընտրացանկը բացելու համար։
Ընտրացանկի ներքևի աջ անկյունում սեղմեք ձեր անվան աջ կողմում գտնվող կետերը՝ Կարգավորումներ-ը բացելու համար։
Գնացեք Տվյալների կառավարում և սեղմեք Ջնջել հաշիվը։
Այնուհետև հայտնվող հաստատման պատուհանում սեղմեք «Ջնջել հաշիվը»՝ ձեր ChatGPT հաշիվը ջնջելու համար։
