Ընդհանուր տեղեկություններ
ChatGPT Atlas-ը հանվել է շահագործումից և այլևս թարմացումներ չի ստանում։ Այս հոդվածը բացատրում է, թե ինչ անել նախկինում արտահանված տվյալների հետ և որտեղ օգնություն ստանալ, եթե Atlas-ում պահված տեղեկությունները դեռ անհրաժեշտ են ձեզ։
Ձեր տվյալները Atlas-ում
Էջանիշներ․ էջանիշներն ինքնաբերաբար չեն փոխանցվում։ Եթե նախկինում արտահանել եք էջանիշների HTML ֆայլ, կարող եք այն ներմուծել մեկ այլ զննարկիչ։
Բաց ներդիրներ․ Atlas-ի ներդիրներն ինքնաբերաբար չեն փոխանցվում։ Եթե նախկինում պահպանել եք URL հասցեներ կամ էջանիշներ, կարող եք այդ էջերը նորից բացել մեկ այլ զննարկչում։
Դիտումների պատմություն․ Atlas-ում դիտումների պատմությունն ինքնաբերաբար չի փոխանցվում։
Թխուկներ և մուտք գործած աշխատաշրջաններ․ նոր զննարկչում կրկին մուտք գործեք կայքերի ձեր հաշիվներ։ Թխուկների կամ աշխատաշրջանի ֆայլերը մի փոխանցեք ուրիշներին։
ChatGPT-ի զրույցներ․ ձեր զրույցներն առանձին են Atlas զննարկչի տվյալներից։ Դուք կարող եք շարունակել օգտվել դրանցից ChatGPT-ում՝ ձեր պլանի, աշխատատարածքի կարգավորումների և հաշվի հասանելիության սահմաններում։
Ներմուծեք նախկինում արտահանված էջանիշները
Այս քայլերի համար անհրաժեշտ է էջանիշների HTML ֆայլը, որը նախկինում արտահանել եք Atlas-ից։ Atlas-ը բացելու կարիք չկա։
Գտեք էջանիշների արտահանված HTML ֆայլը, ապա բացեք Chrome-ը։
Ընտրեք Ավելին, ապա՝ Էջանիշներ և ցուցակներ։
Ընտրեք Ներմուծել էջանիշներն ու կարգավորումները։
Ընտրեք Ընտրել ֆայլ, ապա՝ էջանիշների նախկինում արտահանված HTML ֆայլը։
Ընտրեք Բացել, ապա՝ Պատրաստ է։
Մանրամասների համար տե՛ս էջանիշների ներմուծման վերաբերյալ Google-ի հրահանգները։
Ուղեցույց աշխատատարածքի ադմինիստրատորների համար
Շահագործման դադարեցման մասին այս հոդվածով կիսվեք աշխատատարածքի այն անդամների հետ, որոնք նախկինում օգտվել են Atlas-ից։
Օգնեք անդամներին անցնել հաստատված զննարկչի, որի աջակցումը շարունակվում է։
Թարմացրեք ներքին փաստաթղթերը, նոր անդամների համար նախատեսված նյութերը և աջակցման ուղեցույցները, որոնցում դեռ նշվում է Atlas-ի օգտագործումը։
Տվյալների հասանելիության հետ կապված չլուծված հարցերով ուղղորդեք OpenAI-ի աջակցման ծառայություն և հիշեցրեք անդամներին, որ չփոխանցեն ուրիշներին գաղտնաբառեր, թխուկներ կամ աշխատաշրջանի ֆայլեր։
Խնդիրների լուծում
Գտեք ձեր արտահանված էջանիշները
Ստուգեք Ներբեռնումներ պանակը և այն պանակը, որն ընտրել եք արտահանման ժամանակ։ Արտահանված ֆայլը պետք է լինի HTML ձևաչափով։
Գտեք ձեր ներմուծված էջանիշները Chrome-ում
Chrome-ը կարող է ներմուծված էջանիշները տեղադրել ներմուծման համար ստեղծված նոր պանակում կամ Այլ էջանիշներ պանակում։ Բացեք Chrome-ի էջանիշների կառավարիչը և ստուգեք այդ պանակները։
Փոխեք ձեր լռելյայն զննարկիչը
Որպես լռելյայն ընտրեք մի զննարկիչ, որի աջակցումը շարունակվում է՝ հետևելով լռելյայն զննարկիչը փոխելու վերաբերյալ Apple-ի հրահանգներին։
Հեռացրեք Atlas-ը ձեր Mac-ից
Հետևեք հավելվածները հեռացնելու վերաբերյալ Apple-ի հրահանգներին։ Եթե macOS-ը հայտնում է, որ Atlas-ն օգտագործվում է, փակեք այն կամ վերագործարկեք ձեր Mac-ը և կրկին փորձեք։ Եթե Atlas-ում պահված տվյալները դեռ անհրաժեշտ են ձեզ, նախքան զննարկչի տեղային տվյալները ջնջելը դիմեք OpenAI-ի աջակցման ծառայությանը։
Ստուգեք ChatGPT-ի հասանելիությունը ձեր աշխատատարածքում
Եթե ChatGPT-ից օգտվում եք աշխատատարածքի միջոցով, հարցրեք ձեր աշխատատարածքի ադմինիստրատորին, թե ChatGPT-ից օգտվելու որ տարբերակներն են հասանելի՝ ըստ ձեր աշխատատարածքի կարգավորումների։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ անել, եթե չեմ արտահանել իմ տվյալները մինչև Atlas-ի շահագործման դադարեցումը։
Եթե նախկինում արտահանված տվյալներ չունեք և այլևս չեք կարող մուտք գործել ձեզ անհրաժեշտ տեղեկություններին, դիմեք OpenAI-ի աջակցման ծառայությանը։ Վերականգնումը երաշխավորված չէ։
Ի՞նչ անել Atlas-ում պահված գաղտնաբառերի հետ։
Եթե նախկինում արտահանել եք գաղտնաբառերի համատեղելի CSV ֆայլ, հետևեք Google-ի գաղտնաբառերի կառավարչի ներմուծման հրահանգներին։ Գաղտնաբառերը հաջողությամբ ներմուծելուց հետո ջնջեք CSV ֆայլը, քանի որ այն պարունակում է գաղտնաբառերը՝ ընթեռնելի տեսքով։ Եթե չեք կարող մուտք գործել պահված գաղտնաբառին, օգտվեք տվյալ կայքի հաշվի վերականգնման ընթացակարգից։
Atlas զննարկչի հիշողությունները նո՞ւյնն են, ինչ ChatGPT-ի հիշողությունները։
Ոչ։ Atlas զննարկչի հիշողություններն առանձին են ChatGPT-ի հիշողություններից։ Ձեր ChatGPT հաշվի համար տե՛ս ChatGPT-ի տվյալների կառավարման կարգավորումները։ Atlas-ի տվյալներին առնչվող հարցերի կամ հարցումների համար օգտվեք Գաղտնիության պորտալից կամ դիմեք OpenAI-ի աջակցման ծառայությանը։
ChatGPT-ում իմ զրույցները ջնջելիս ջնջվո՞ւմ են Atlas-ի տվյալները։
Ոչ։ ChatGPT-ում զրույցները ջնջելը չի ջնջում Atlas զննարկչի հիշողությունները, թխուկները կամ Atlas-ին հատուկ այլ տվյալներ։ Մի ենթադրեք, թե Atlas-ը հեռացնելը կամ ChatGPT-ի Հիշողության կարգավորումները փոխելը ջնջում է այդ տվյալները։
Atlas-ը հեռացնելիս չեղարկվո՞ւմ է իմ ChatGPT բաժանորդագրությունը։
Ոչ։ Բաժանորդագրությունը չեղարկելու համար հետևեք «ChatGPT բաժանորդագրության չեղարկում» հոդվածում նշված հրահանգներին՝ ընտրելով այն հարթակը, որի միջոցով վճարել եք։
Ի՞նչ եղավ լռելյայն զննարկիչ ընտրելու համար նախատեսված հատուկ առաջարկը։
Հարցումների հաճախականության ժամանակավորապես բարձրացված սահմանաչափերը գործում էին միայն Atlas-ում՝ առավելագույնը յոթ օր անընդմեջ։ Դրանք չէին տարածվում ChatGPT-ից օգտվելու այլ տարբերակների վրա։ Հատուկ առաջարկից օգտվելը չէր ստեղծում վճարովի բաժանորդագրություն և չէր հանգեցնում ավտոմատ գանձման։